ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով G20-ի երկրների պատվիրակությունների ղեկավարների առաջին նիստում, որ անցկացվում է տեսահամաժողովի ռեժիմով, հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու այլ կենսական կարևորության ռեսուրսներ շարունակում են անհասանելի մնալ դրանց կարիքն ունեցող երկրների համար:
Նախագահն ընդգծել է, որ որոշ երկրներ պատրաստ չեն այլ երկրների պատվաստանյութերը ճանաչել, և դրա պատճառը «անբարեխիղճ մրցակցությունն է», իսկ հետևանքը դարձել է պատվաստանյութերի կարիքն ունեցող երկրներում դրանց սահմանափակումը:
«Սա, կարծում եմ, որոշ երկրներում, այդ թվում՝ G20-ի, տեղի է ունենում անբարեխիղճ մրցակցության պատճառով, նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ քսանյակի որոշ պետությունների, պատվաստանյութերն ու հավաստագրերը փոխադարձաբար ճանաչելուն անպատրաստ լինելու հետևանքով»,- ասել է նա:
--00--ԱԹ