ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Դեկտեմբերի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմանում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նշված թաղամասի 4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին ննջասենյակի հատակին՝ պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ըստ աղբյուրի՝ մահացածը աշխատում էր Չարենցավանի «Նարե» համատիրությունում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
--00—ԼՄ