ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները փետրվարի 5-ին խուզարկել են Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակարաններից մեկը՝ հայտնաբերելով թմբուկավոր ատրճանակ։ Հրազենը լիցքավորված էր 5,6 մմ տրամաչափի 9 փամփուշտով։ Բնակարանում հայտնաբերվել է նաև նույն տրամաչափի երեք փամփուշտ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։