ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Մոսկվան ողջունում է հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու՝ Հայաստանի և Թուրքիայի մտադրությունը, ինչը կբարելավի իրավիճակը ողջ տարածաշրջանում, այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ, օգնություն ցուցաբերել «ցանկացած ձևաչափով» և կոչ է անում Անկարային և Երևանին հրաժարվել նախապայմաններից հարաբերությունների կարգավորման գործընթացում, կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների վրա, որոնք «կհանգեցնեն վստահության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը և բարիդրացիությանը»։
--00—ԼՄ