ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 69-ամյա կին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Նրա մոտ հիվանդությունից բացի եղել են կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ: Սա ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան հինգերորդ դեպքն է:
«Բժիշկները կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները` համալիր բուժմամբ, բայց կնոջը փրկել չի հաջողվել»: Այս մասին հայտնել են Մոսկվայի առողջապահության վարչության մամուլի ծառայությունից:
Նշվել է նաև տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց ինքնամեկուսացման ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտությունը:
Սա կորոնավիրուսից մահացության հինգերորդ դեպքն է Ռուսաստանում:
Նշենք, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում գրանցված դեպքերով հասել է 1264-ի։