ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Զինվորի տունն ու Recoursio միջազգային առցանց կրթական հարթակը գործակցության հուշագիր են ստորագրել: Մասնագիտական սահմանափակումներ չկան: Առցանց կկազմակերպվի ցանկացած դասընթաց, եթե տղաները ցանկություն հայտնեն:
Ի դեպ, մասնագիտական հմտությունների կատարելագործման դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենան նաև կենտրոնի աշխատակիցները:
Կրթական առցանց այս հարթակը Զինվորի տան տղաներին հնարավորություն կտա նաև դասավանդել: Ովքեր արդեն ունեն մասնագիտական հմտություն, կարող են սահմանված չափանիշներով ձայնագրվել և, այսպես ասած, վաճառել իրենց դասը Recoursio հարթակին:
--00--ԱՀ