ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24 News
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50.000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից պետք է տրվի տեղեկանք։
Նախարարությունից մանրամասնել են, թե ինչ թղթեր են հարկավոր աջակցությունը ստանալու համար:
Այսպես՝
1. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում,
2. Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունն ստանալու համար շահառուի կողմից լիազորագիր տրվելու դեպքերում:
Շահառուի մահվան դեպքում վերջինիս ամուսինը կամ 14 տարին լրացած երեխան կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեում բնակվող ընտանիքի այլ անդամը նախարարություն է ներկայացնում.
1. գրավոր դիմում,
2. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3. շահառուի մահվան վկայականը և պատճենը,
4. շահառուի ամուսինը կամ 14 տարին չլրացած երեխան՝ նաև շահառուի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և պատճենը:
Դրամական օգնությունը լիազորագրով ստանալու նպատակով լիազորված անձը նախարարություն է ներկայացնում.
1. գրավոր դիմում,
2. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3. շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով ստացող անձը՝ նաև լիազորագիրը,
4. միանվագ դրամական օգնությունն ստանալու համար շահառուի լիազորված անձը՝ նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ Ժողովրդագրական հարցերի բաժին:
Փաստաթղթերում առկա տվյալները համադրելուց հետո դիմող անձին տրվում է տեղեկանք՝ կանխիկ եղանակով Արցախփոստի մասնաճյուղերից միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով:
--00—ՄՀ