ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
«Ուկրաինացիները բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում են զավթիչներին։ Ըստ առկա տեղեկությունների՝ Իզյումսկի շրջանի (Խարկովի մարզ) տեղի բնակիչները թունավոր կարկանդակներ են «հյուրասիրել» Ռուսաստանի Դաշնության 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ռուսներին»,- ասվում է հետախուզության հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել թունավորված զինվորների մասին ուկրաինական կողմի տվյալները։ Անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
--00—ՀԶ