ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Այս տարվա հունվարին իշխանությունները փաթեթային զբոսաշրջիկներին ազատել էին քովիդ-փաստաթղթեր ներկայացնելուց, այժմ այդ միջոցը կտարածվի մնացած բոլորի վրա: Սահմանափակումների մեղմացման պատճառը համաճարակաբանական իրադրության բարելավումն է:
Օտարերկրացիների մուտքի, այդ թվում՝ ռուսաստանցիների համար, այլեւս հարկավոր չէ որեւէ տեղեկանք, պարտադիր պահանջներից պահպանվում է միայն դիմակի ռեժիմը:
Սակայն ճշտվում է, որ ճանապարհորդների ժամանումից հետո, այդուհանդերձ, կարող են ուղարկել կորոնավիրուսի ընտրովի թեստավորման: Ռուսաստանից Կուբա ուղիղ չվերթեր այժմ չկան. Հավանա կարելի է հասնել Ստամբուլով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00—ՀԶ