ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միլիցիան իր տելեգրամյան ալիքում հայտնել է Մարիուպոլի հեռուստակենտրոնի նկատմամբ ամբողջական վերահսկողության մասին:
«Մեր կապավորները կարողացել են նախնական գնահատական տալ տեխնիկայի վիճակի մասին. որոշ ժամանակ անց Մարիուպոլի աշտարակը կսկսի հեռարձակումը ոչ միայն հանրապետության ամբողջ հարավային հատվածում, այլև Զապորոժիեի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԴԺՀ կապի նախարար Իգոր Խալեպան հայտարարել է, որ ծրագրում են թվային հեռուստատեսություն գործարկել: Մասնագետները մտադիր են հեռարձակել մինչև 10 ռուսական և հանրապետության տեղական ալիքներ:
«Այն, ինչ տեսանք, ըստ էության, իրական հույս է ներշնչում այդ ամենի թողարկման համար»,- ասել է նախարարը, միաժամանակ զերծ մնալով հեռարձակման կոնկրետ ժամկետներ նշելուց:
--00--ԿԿ