ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չունի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտին: Սակայն, ըստ նրա,այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի։
--00—ԼՄ