Ընդդիմությունը տենց էլ չկողմնորոշվեց՝ ում մոտ ինչ հարցով գնա․ թող գան, տեսնենք՝ որտեղ ասֆալտ փռենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ ինչ հարցով գնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը մեկ պահանջ ունի՝ լսել իշխանությունից, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, պատրա՞ստ է ինքը՝ նախարարը, բավարարել այդ պահանջը։

«Թող գան քարտեզները փռենք, տեսնենք որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարները ուր հասանք, թող գան աշխատենք։ Մեր նախարարություն գալիս են Արցախի հարցերով, որ ի՞նչ անեն։ Դուք ինչո՞ւ եք ուզում, որ տարածքային կառավարման նախարարը Արցախից խոսի»,-նշեց նախարարը։



Մանրամասնեը՝ տեսանյութում։



--00--ՀԶ