ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել իրանական կողմի հետ ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը։ Նախարարը հետաքրքրվել է բեռնափոխադրող ընկերությունների ունեցած խնդիրներով, լսել առաջարկություններ։
Գնել Սանոսյանը կարևոր է համարել նմանատիպ հանդիպումները, որպեսզի նախարարությունը համալիր պատկերացում կազմի կոնկրետ ոլորտում եղած դժվարությունների, խոչընդոտների մասին, գույքագրի այդ խնդիրները և իրանական, վրացական գործընկերների հետ դարձնի քննարկման առարկա։
Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռած հնարավորության համար և հանգամանալից ներկայացրել են իրենց առջև ծառացած խնդիրները և խոչընդոտները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի ունենալ հանդիպումներ՝ բարձրաձայնված խնդիրները և դրանց լուծման եղանակները քննարկելու համար։
--00--ՀԶ