Գնել Սանոսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News

287926681_333320388984952_4932444222735371506_n.thumb_.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն ՀԾԿՀ, էներգետիկ համակարգի ընկերությունների և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են շուկայի ազատականացման ընթացքը, ի հայտ եկած խնդիրները։

Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքները ընթանում են բնականոն հունով։ Նախարարը գոհունակություն է հայտնել շուկայի կառավարման ծրագրի մեկնարկը սահուն կազմակերպելու կապակցությամբ։

Սանոսյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում, ի հայտ եկած խնդիրներին տալ օպերատիվ լուծումներ։

 --00—ՀԶ