ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 12, 24News
Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջկանությունը խախտված է, թշնամին զավթել է մեր հայրենիքի մի մասը, կոտորել է հազարավոր զինվորների, հիմա էլ աչքը տնկել է Սյունիքի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նաեւ նշել է. «Իսկ մենք ինչ ե՞նք անում:
Ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի պասով ազգովի Հատիս սարի գլխին Հիսուս Քրիստոսի արձան դնելու հարցն ենք քննարկում:
Ծանր է մեր վիճակը, ոչ մի կերպ չենք լրջանում»։
--00--ԶՀ