Օգոստոսի վերջին Մոսկվայում կկայանա սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

16a90e14-8922-44ed-bf96-13670404518ethumb-800x_.jpg



Օգոստոսի վերջին Մոսկվայում տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին  @SputnikArmenia-ին ասել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։



«Առանձին օրակարգ դեռ որոշված ​​չէ»,-նշել են փոխվարչապետի գրասենյակից։



Նշենք, որ մայիսի 24-ին սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակում սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը։