ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Իջևան-Ղազախ սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։ Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։
--00—ՅՄ