Արցախը ՀՀ-ին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1661411302_1661407656_9369_v1.thumb_.jpg

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ 



Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:



ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։



--00—ԶՀ