ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը մասնակցում է ընդդիմության կազմակերպած «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկմանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև ընթացող «Խաղաղության պայմանագիր» ձևակերպումը չի արտահայտում գործընթացի իրական էությունը։
«Խաղաղություն» բառի փոխարեն պետք է լիներ կապիտուլյացիոն, տապալման, հանձնման, անկման... բայց ոչ երբեք խաղաղության։
Սրանց նախաձեռնած գործընթացը պարտությունների նոր շարք է բերելու»։
--00—ԼՄ