ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Թալիբները («Թալիբան» շարժումը) օդ կրակոցներով ցրել են կանանց ցույցը, որոնք հավաքվել էին Աֆղանստանում Իրանի դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանեն իրանցի կանանց բողոքներն ու պայքարը հանուն իրենց իրավունքների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ականատեսը հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ականատեսի խոսքով՝ աֆղանցի կանայք սեպտեմբերի 29-ին հավաքվել են երկրի մայրաքաղաք Քաբուլում Իրանի դեսպանության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու իրանական ժողովրդի համազգային բողոքներին Մահսա Ամինիի մահից հետո: Աֆղանցի կանայք պլակատներներ էին բռնել «Կանայք, կյանք, ազատություն», «Իրանի եւ Աֆղանստանի կանայք դեմ են գերությանը» մակագրություններով: Ինչպես նշել է աղբյուրը, ցույցը ցրելու համար «Թալիբան»-ի ուժերը մի քանի կրակոցներ են արձակել օդում: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ ակցիային մասնակցել են շուրջ 25 աֆղանցի կանայք:
Վերջին մի քանի օրերին Իրանի մի շարք խոշոր քաղաքների փողոցներում անընդմեջ անկարգություններ եւ բողոքներ են անցկացվում Մահսա Ամինիի մահից հետո: Դրանց ընթացքում արդեն սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի չորս աշխատակից, եւս 180-ն ստացել Է դանակով հասցված վերքեր: Տեղական ԶԼՄ-ների ոչ պաշտոնական տվյալներով, եւս 41 մարդ սպանվել Է, շուրջ 100-ը՝ վերքեր ստացել: Սոցիալական ցանցերում տեսանյութ Է հրապարակվել Է բողոքողների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կոշտ վերաբերմունքի եւ նրանց ծեծելու վերաբերյալ: Բացի այդ, բողոքողները քաղաքների փողոցներում կազմակերպում են ավազակություն եւ ավեր՝ վնաս հասցնելով հասարակական ու պետական ենթակառուցվածքին:
--00—ԻԴ