Արևմտյան պլանի համաձայն` կա զրո Ղարաբաղ, ամերիկյան զորքերը չեն գալու. Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արևմտյան պլանի համաձայն` կա զրո Ղարաբաղ, ամերիկյան զորքերը չեն գալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանը բավականին բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ է հայտնվել։



Նրա պնդմամբ, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ մեծ տերությունների մրցակցությունը տեղափոխվել է Հայաստանի տարածք, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Խաչատրյանի կարծիքով, Ռուսաստանից հեռանալու և արևմտյան կողմնորոշմամբ շարժվելու վերլուծությունները կեղծ են և քարոզչական, քանի որ Մոսկվան չի հեռացել տարածաշրջանից։



Բացի այդ, ըստ նրա, հենց ռուսներն են ապահովում Արցախի հայկական մնալն ու երաշխավորում այնտեղ հայերի ապրելու հնարավորությունը։ Խաչատրյանի պնդմամբ, ուրիշ որևէ այլ երկիր չի կարող դա ապահովել։



--00—ԶՀ