ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով ժամանել է Թեհրան, հայտնում է Mehr գործակալությունը։
Բացի իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից՝ նախատեսվում են նաև Իրանի քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպներ: Քննարկման առանցքում է լինելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։
--00—ԼՄ