ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է իսպանացի Ռոբերտո Մարտինեսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Նախկինում Պորտուգալիայի հավաքականը մարզում էր Ֆերնանդու Սանտուշը, ով ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից։ Պորտուգալացին լքել է իր պաշտոնը դեկտեմբերի 15-ին՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ելույթն ավարտելուց հետո, որում Պորտուգալիան հասել է քառորդ եզրափակիչ։
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Մարոկկոյի ընտրանուն։
Մարտինեսը Բելգիայի հավաքականը մարզել է 2016-ից 2022 թվականներին։ Նրա լավագույն արդյունքը 3-րդ տեղն էր ԱԱ-2018-ում։
--00—ՅՄ