Հայաստանը ծաղիկների գլխավոր մատակարարներից է Ռուսաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Capture

2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ ՌԴ ծաղիկների ներկրման 85 %-ը բաժին է ընկել Նիդեռլանդներին, Հայաստանին և Բելառուսին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունների, ինչպես նաև Ծաղկաբույծների ազգային ասոցիացիայի տվյալները և BusinessStat ընկերության գնահատականը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Այսպես, անցյալ տարվա արդյունքներով` ներմուծված կտրած ծաղիկների ավելի քան 70 %-ը եղել է Նիդեռլանդներից (321,5 մլն դոլար): Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 32,1 մլն դոլար մատակարարմամբ (7,1 %), երրորդը Բելառուսն է՝ 28 միլիոն դոլար (6,2 %), ապա Էկվադորը` 27,1 մլն դոլար (6%), Լատվիան՝ 10,7 մլն (2,4%), Կոլումբիան ՝ 8,2 մլն (1,8%), Ղազախստանը՝ 7,7 մլն (1,7%), Չինաստանը՝ 4,7 մլն (1%) և Լիտվան՝ 4,2 մլն (0,9%):

Ռուսաստան ծաղիկներ մատակարարող երկրների թոփ 15-յակը եզրափակել են Իսրայելը (1,2 միլիոն դոլար), Քենիան (800 հազար դոլար), Թաիլանդը (761 հազար դոլար), Նիգերիան (700 հազար դոլար) և Ուզբեկստանը (632 հազար դոլար):

--00—ՅՄ