Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

photo-2025-03-08-19-18-14-770x_

Մարտի 8-ին, ժամը 12:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Եզդիական» կոչվող թաղամասում, կովն ընկել է ձորակը և արգելափակվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից։

--00—ՅՄ