ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիան նախորդ ամիս ատոմակայանի կառուցման համար պահանջել էր, որ KEPCO-ն առաջարկով հանդես գա։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ KEPCO-ի բարձրաստիճան ղեկավարությունը նախօրեին մեկնել է Անկարա։ Ընկերության գլխավոր տնօրեն Չոն Սոն Իլը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ