ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռուսաստանի Դաշնությունը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ակնկալում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը:
--00—ԶՀ