ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայից նվեր է ստացել։ Ռուս դիվանագետին նվիրել են Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» հազվագյուտ հրատարակությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իտալիայում Հարավային Օսիայի ԱԳՆ ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Մաուրո Մուրջանին։
Նրա խոսքերով, մոտ երկու ամիս առաջ Հռոմում Ռուսաստանի դեսպանատանն է հանձնվել հրատարակության եռահատորյակը, որը տպագրվել է 360 օրինակով։
Նշվում է, որ նմանատիպ հրատարակություն եղել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի և Իտալիայի նախագահ Կառլո Չամպիի գրադարանում։
--00—ՅՄ