ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Գերծանրաբեռնվածությունը շղթայական վթարների է հանգեցնում. «Արցախէներգոն» հորդորում է խնայողաբաը օգտագործել էլեկտրաէներգիան:
Ստեփանակերտի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ: Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ընկերությունից` հորդորելով մայրաքաղաքի բաժանորդներին՝ հնարավորին տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում՝ առաջանում են լուրջ խնդիրներ։
«Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
--00—ԱՊ