ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Dziennik Gazeta Prawna»-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը փետրվարի 20-22-ը մտադիր է այցելել Լեհաստան։
«Բայդենն ու Զելենսկին կհանդիպեն Լեհաստանում։ Եթե մոտ ապագայում որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ