Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց ՀՀ-ն կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ալ

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են  Էկոնոմիկայի նախարարությունից։

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը՝ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են․

«Ո՛չ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

--00—ԱՊ