Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

76032dc0-99cc-4261-9a2e-92c7da5d535d.jpg

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Հալեպ քաղաք:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ԱԳ նախարարի պատվիրակության հետ մեկնել է Սիրիա:

ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում:

Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը  եղել է Դամասկոսում, որտեղ հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի և նախագահի հետ:

Արարատ Միրզոյանը Սիրիա է մեկնել հումանիտար աջակցության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

--00—ԶՀ