ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ժամանակին Պաղեստինի ազատագրական շարժումն իր ծրագրից հանեց Իսրայելը «ոչնչացնելու» դրույթը, այսինքն, գնաց փոխգործակցության, արդյո՞ք դրանից հետո երկիրն անկախություն ձեռքբերեց։ Այս հարցադրումը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ արել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ ի նկատի ունենալով ՀՀ իշխանությունների այն քողարկված քաղաքականությունը, ըստ որի Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունից հանվելու է Անկախության հռչակագրի մասին դրույթը։
«Ժամանակին մենք պետություն չէինք, անկախություն էլ չէինք ուզում։ Եթե իսլամ ընդունեինք, միգուցե և ցեղասպանություն չլիներ։ Ի՞նչ անեինք, ընդունեի՞նք», - հարցրել է Բագրատունին՝ ինքն իր հռետորական հարցադրմանը տալով ժխտողական պատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ