ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ուկրաինայից, ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Բրյանսկի մարզի է ներթափանցել Կոմանդո-հետախուզական խումբը։ Դեպքի առնչությամբ մեկնաբանություն է տվել ՌԴ խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ներթափանցած խումբն ահաբեկիչներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Միջոցներ են ձեռնարկվում նրանց ոչնչացնելու ուղղությամբ։ Իսկ միջազգային ասպարեզում ինչպես հրավիրել ենք, այնպես էլ շարունակելու ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն այն ահաբեկչություններին, որոնք այդ մարդիկ իրականացնում են», – ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, ապա հավելել՝ դեռ չի կարող ասել՝ իրադարձությունները կազդե՞ն հատուկ գործողությունների կարգավիճակի փոփոխման վրա, թե՞՝ ոչ։
Հիշեցնենք, որ ՌԴ ներթափանցած խմբի անդամները կրակել են ընթացող մեքենայի վրա, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, իսկ մի 10-ամյա երեխա վիրավորվել է։
--00—ԼՄ