Մալիում ահաբեկիչները հարձակվել են ռազմաբազայի վրա և սպանել 27 զինվորականի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

Մալիում զինյալ ահաբեկչական խմբերի կողմից ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France Press լրատվական գործակալությունը:

Հարձակման հետևանքով վիրավորվել է 33 մարդ: Յոթ զինվորական անհետ կորած է համարվում:

Մալիի զինված ուժերի տարածած հաղորդագրության համաձայն՝ 47 ահաբեկչի հնարավոր է եղել չեզոքացնել տեղում, ևս 23-ը սպանվել են հետագա գործողությունների ընթացքում:



--00--ՍԳ