ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված որևէ բան չի քննարկել. Արմեն Աշոտյան․ «168.am»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Աշոտյան սոցցանցեր հարձակում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կմասնակցի  Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: Թեմայի առնչությամբ շրջանառվող լուրերն է մեկնաբանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան 168.am-ին։

Քաղաքական գործիչն ասել է, որ երկրում և տարածաշրջանում ստեղծված գերլարված իրավիճակը թելադրում են քաղաքական այլ գերակայություններ ՀՀԿ-ի գործունեության և առաջնահերթությունների տեսակետից:

«Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ Հանրապետական կուսակցությունը այս պահին որևէ բան չի քննարկել, առավել ևս՝ չի որոշել ոչ մասնակցության, ոչ ձևաչափի, ոչ էլ որևէ մեկին սատարելու հետ կապված»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ ՀՀԿ-ն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում այլ առաջնահերթություններ ունի, քան Երևանի ավագանու ընտրություններն են:

--00—ԼՄ