ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-09:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ 29-ամյա Միշա Ն.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Աշոցք-Ամասիա ավտոճանապարհի՝ Թորոս գյուղից դեպի Փոքրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի, կամ հայտնվեր ձորում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է մի քանի տոննա «շիբինով» բարձված:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ