Հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվություն է ենթադրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել․

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:

Քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը»: 

Հիշեցնենք՝ մարտի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում: 

Ըստ Կոմիտեի տարածած հայտարարության՝ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության՝ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

--00—ԼՄ