ՀԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հկ

Տեղեկացրել էինք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն 24News.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը․

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ