ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:
«Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորել են հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և երկրպագուներ, փոխանցում է «Արմենպրեսը»։
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե մեդալակիր, իսկ Վահագն Դավթյանը՝ արծաթե:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՄ