ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, գրում է Armsport.am-ը։
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից։
Այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ