Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը, Ավագյանն ու Անդրեասյանը հաղթանակով են մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

i-7tV3f4t-XL-750x375

Բուխարեստում ընթացող ազատ ոճ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատոճային ըմբիշները: Հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի հավաքականի անդամներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանն արդեն հաղթանակներ են տարել մեկնարկում և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Թևանյանը 65 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ուժերն է չափել  Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Բինկովսկու հետ և 7:2 հաշվով վստահ հաղթանակ տարել, Անդրեասյանը 70 կգ քաշայինների 1/8 եզրափակչում գոտեմարտել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ Ավագյանը 79 կգ քաշայինների պայքարում 6:6 հաշվով է ավարտել գոտեմարտը և դուրս եկել հաջորդ փուլ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում մրցել է Բուլղարիայի ներկայացուցիչ Բատաևի հետ և պարտություն կրել:

Այսօր մրցագորգ դուրս կգա նաև Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 1/4 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովը:

--00—ՅՄ