Ավինյանն այցելել է Դավիթաշեն վարչական շրջան, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել հուզող հարցերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

photo_2023-04-19_19-20-24

Մեր շրջայցերի հերթական ուղղությունը Դավթաշեն վարչական շրջանն էր։ Այս մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շրջայցի ընթացքում զրուցեցինք բնակիչների հետ, ծանոթացանք նրանց հուզող խնդիրներին ու քննարկեցինք լուծման հնարավոր տարբերակները։

դգբդֆգբ

Եղանք նաև թիվ 61 մանկապարտեզում, որն այս տարվա ընթացքում կբացի իր դռները նոր ու հարմարավետ պայմաններով՝ ընդունելով արդեն 360 երեխաների նախկին 240-ի փոխարեն։

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ Գործադիրի հատկացրած 10մլրդ դրամից։

ֆհբֆռգբհ

Այցի ընթացքում խոսք գնաց նաև հաջորդ տարի մեկնարկող Եղվարդի խճուղու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրից, որի շնորհիվ տրամաբանական շարունակություն կունենա նաև Սասնա Ծռեր փողոցը՝ Դավթաշենի նախկին գյուղի տարածքով:

Տրանսպորտային հոսքերը զգալիորեն բեռնաթափող երկու ճանապարհների նախագծերն էլ կմշակվեն այս տարի»։

--00—ՅՄ