ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Համայնքի նորընտիր ղեկավար Վարդգես Սամսոնյանը շրջել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող փողոցներում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին: Խնդիրների մի մասը քննարկվել և լուծում ստացել են տեղում, որոշ հարցերի դեպքում տրվել են հանձնարարականներ:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Վարդգես Սամսոնյանը եղել է նաև Մյասնիկյան փողոցում: Տվյալ փողոցի բնակիչների անունից ստացված բազմաթիվ դիմումներում բնակիչները բարձրաձայնում էին փողոցի մի հատվածի հիմնանորոգման անհրաժեշտության մասին: Վարդգես Սամսոնյանը տեղում ծանոթացել է փողոցում առկա իրավիճակին, լսել բնակիչների կողմից առաջ քաշվող հարցերն ու խնդիրները, ապա իր խոսքում նշել, որ կարվի առավելագույնը՝ հետագա ծրագրերով հիմնանորոգվող փողոցների ցանկում այն ընդգրկելու համար:
--00--ԱԹ