Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

88f27e1d-cfb2-4b41-9dca-a0983abdbaa4.jpg

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար:

--00—ԶՀ