ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Փաշինյանը նշեց՝ Արևմուտքից անվտանգային երաշխիքներ չկան, ԱՄՆ-ին չի հետաքրքրում Լաչինի միջանցքը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի համոզմամբ, Հայաստանի շուրջ անվտանգային վակուում է ստեղծվել, Երևանը փորձում է համադրել ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ Ռուսաստանի հնարավորությունները որոշակի երաշխիքներ ստանալու համար։
Քաղաքագետի կարծիքով, այս մոտեցումը ոչ միշտ է աշխատում և դա պայմանավորված է աշխարհում ստեղծված իրավիճակով, քանի որ Արևմուտքն ու Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ են։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ