ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Լաչինի միջանցքն անպայման կբացեն։ Չգիտեմ՝ երբ, բայց կբացեն․միգուցե Ամանորից հետո: Հարցն այն է, թե դրա համար ինչ զիջումներ կարվեն։ Եվ պետք է հասկանալ, որ սա վերջին շրջափակումը չէ։ Ընթանում է հնարավորությունների գնահատում»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի համոզմամբ, Ադրբեջանը լավ գիտի, թե որտեղ են կարմիր գծերը. նրանց հաջողվում է անպատժելիորեն սպանել հայերին, բայց եթե ռուսներին սպանեն, ապա ՌԴ կարձագանքի դրան։
«Ռուսաստանն այժմ Ղարաբաղի ժամանակը չունի, բացի դա, պետք է նայել իրադրությունը հաշվի առնել: Եկեք դատենք. Արցախում կա մոտ 2000 ռուս խաղաղապահ, նրանց շուրջը գտնվում է 50 հազար ադրբեջանցի։
Եթե անգամ հաշվի առնենք ռուս սահմանապահների և Գյումրիում տեղակայված ռազմաբազայի առկայությունը, դա բավարար չէ։ Իսկ պատկերացնել, որ տանկերը կհատեն ռուս-ադրբեջանական սահմանը և Դերբենտից կխուժեն Խաչմազ, իսկ ավիակիրները կմոտենան Ապշերոնին, դա լուրջ չէ, » - կարծում է Իսկանդարյանը։
--00—ԱՊ