ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավթի Պետրոսյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, Լոռու մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած «ռազբորկան»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ» ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծոծկռտուք է տեղի ունենում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ