ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ապրիլի 12-ին ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամների նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 110֊րդ տարելիցին նվիրված ցուցադրություն։
Ցուցադրության նպատակն է հանրության լայն շրջանակներին հիշեցնել Հայոց ցեղասպանության իրողությունները՝ պատմական փաստերի, արխիվային լուսանկարների և քարտեզների միջոցով։ Նյութերում հատուկ ուշադրություն է դարձված Արևմտյան Հայաստանում և Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններին։
Իրազեկման ակցիան կշարունակվի նաև ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։
Ցուցադրությունը իրականացվում է որպես քայլ՝ պատմական հիշողության պահպանման, անժամանցելի իրավունքներից հրաժարման և ուրացման դեմ պայքարի շրջանակներում։
ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակ
12.04.2025 թ
--00--ՍՊ