Մեկ քայլ առաջ․ այսպես է մեկնաբանել Սպիտակ տունը ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ss

Մեկ քայլ առաջ․ այսպես է մեկնաբանել Սպիտակ տունը ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բանակցությունները․

«Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ հրահանգներ ունի նախագահ Դոնալդ Թրամփից՝ հնարավորության դեպքում երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորել ԱՄՆ-Իրան տարաձայնությունները»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: 

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է համագործակցեն, որպեսզի հարաբերությունները զարգանան։ Սրանք բարդ խնդիրներ են, և ԱՄՆ հատուկ բանագնացի այսօրվա անմիջական շփումը Իրանի ԱԳ նախարարի հետ  մեկ քայլ առաջ է դեպի փոխշահավետ արդյունքի հասնելու համար։


 

--00--ՍՊ